26/03/2022 12:10
Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների. տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ հակառակորդը փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան ուղղությամբ. ՊԲ
Մարտի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում, հայտնում են ՊԲ-ից։
«ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:
Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։