26/03/2022 10:53
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ
Մարտի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2608 թեստավորում, առողջացել՝ 64 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8608 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում։