26/03/2022 21:21
Ադրբեջանի զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունը․ ՌԴ ՊՆ
Ադրբեջանի զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, մտել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և թուրքական անօդաչու թռչող սարքերից գնդակոծել ԼՂ ստորաբաժանումները, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և դիտորդական կետ դրել։ «Bayraktar-TB2» տեսակի անօդաչու թռչող սարքից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումներին՝ Փառուխ բնակավայրի տարածքում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։