28/03/2022 23:02
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այց կկատարի: Նա կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների համար, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանում Ռաուն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանը, խաղաղ համագործակցությանն ու երկխոսության զարգացմանը: