28/03/2022 17:05
Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ
Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ:
Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն՝ կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա:
Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի փոխանակում:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արսեն Մովսիսյանը տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն: Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: