28/03/2022 20:39
Գերմանիան նպատակահարմար չի համարում ռուսական էներգակիրներից հրաժարվելը
Գերմանիայի կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում ռուսական էներգակիրների ներկրման արգելք սահմանելը, քանի որ դա լուրջ հետևանքներ կունենա երկրի համար, հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
«Գերմանիան ստեղծված իրավիճակում չի աջակցում ռուսական էներգակիրների ներկրման արգելքի սահմանմանը»,- ասել է պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արդեն հնչեցրել է այսպիսի դիրքորոշման պատճառները՝ ասելով, որ դա բացասաբար կազդի Գերմանիայի տնտեսության վրա։
«Մենք տեսնում ենք այդ դժվարությունները։ Ռուսական ածխից, բնական գազից ու նավթից միանգամից ու անմիջապես հրաժարվելը լայնածավալ խնդիրներ կստեղծի մեր երկրի համար»,- ասել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։