28/03/2022 20:50
Ուկրաինան դատի կտա արևմտյան այն երկրներին, որոնք շարունակում են նավթ գնել Ռուսաստանից․ Զելենսկու խորհրդական
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել ընդդեմ այն արևմտյան երկրների, որոնք չեն հրաժարվել ռուսական նավթի ներկրումից, բրիտանական Sky News հեռւստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նա անընդունելի է համարել այն փաստը, որ Եվրամիությունը չի միացել Ռուսաստանի դեմ «նավթային» պատժամիջոցներին։
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է կանգնեցնել այս պատերազմը, միևնույն ժամանակ որոշ երկրներ փողեր են ուղարկում (ռուսական նավթ գնելով-խմբ․) այն ֆինանսավորելու համար»,- հայտարարել է Զելենսկու խորհրդականը։