28/03/2022 21:22
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։
«27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտում չի արձանագրվել»,- նշված է ամփոփագրում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ պարեկություն է իրականացվել նաև 4 ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Բացի այդ, ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր։