29/03/2022 12:21
Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի «ականապատման» մասին
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը։
««Շերեմետևո» օդանավակայանը անանուն հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- ասել է աղբյուրը։
Flightradar24-ի փոխանցմամբ՝ այս պահին Երևանից Վնուկովո թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան Շերեմետևո մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։