29/03/2022 20:00
«Բեր-բեր» օնլայն գնումների առաքման ծառայությունն առաքումների սակագինը չի բարձրացրել
«Բեր-բեր» օնլայն գնումների առաքման ծառայությունը ոլորտի նորեկներից է. հիմնադրվել է նախորդ տարվա նոյեմբերին, չնայած համատարած թանկացումներին՝ ընկերությունը չի բարձրացրել առաքումների սակագինը՝ 1 կգ-ի փոխադրման համար սահմանված է 4500 դրամ։ Ընկերությունից մեկնաբանում են՝ փոխադրողների հետ կոնֆիդենցիալ պայմանավորվածությունների արդյունքում կարողացել են խուսափել սակագինը բարձրացնելուց և ավելացնում՝ շահույթի «ախորժակի» հարցում էլ բավական զուսպ են, այնուամենայնիվ չեն բացառում, որ թանկացումներն օբյեկտիվ են։
«Բեր-բեր»-ը համագործակցում է «Հայփոստ»-ի հետ. առաքանին Հայաստան՝ «Բեր-բեր»-ի գրասենյակ հասնում է մինչև 10 օրում, «Հայփոստ»-ի երևանյան ցանցեր՝ 1 օրում (հնարավոր է և նույն օրվա ընթացքում), մարզային ցանցեր առաքանին հասնում է 1-2 օրում, այսինքն՝ պատվեր կատարելու օրվանից սկսած հաճախորդին առաքանին հասնում է 10-12 օրվա ընթացքում։ Ընկերությունն ԱՄՆ-ում երկու պահեստ ունի՝ Դելավեր և Կալիֆորնիա. առաջինը համարվում է ազատ շուկա, պարզապես կան խանութներ, որ բրենդի ռազմավարությամբ պայմանավորված ապրանքներ չեն առաքում պահեստային տարածքներ, օգնության է հասնում Կալիֆորնիայի հասցեն։ Եթե Դելավերի դեպքում նահանգի հարկ չկա, ապա Կալիֆորնիայի հասցեի դեպքում հաճախորդը նաև նահանգի հարկն է վճարում՝ մինչև 10 տոկոս։
«Բեր-բեր»-ում գրանցվելուն պես հաճախորդը ստանում է վիրտուալ հասցե ԱՄՆ-ում, որի մեջ ներառված է անհատական (ID) համար՝ հասցե 2։ Որպեսզի պահեստում հասկանան՝ պատվերն ումն է, օգտագործվում է հենց այդ հասցե 2-ը. յուրաքանչյուրն ունի իրենը, որն անփոփոխ է, փոխվում է միայն առաքման եղանակի դեպքում՝ ծովայինի դեպքում հաճախորդն ունի այլ ID հասցե, օդային փոխադրման դեպքում՝ այլ։
Ապրանքի՝ ԱՄՆ պահեստում հայտնվելուն պես ապրանքի «ճակատագրի» պատասխանատուն ընկերությունն է. եթե փոխադրման ճանապարհին ապրանքը վնասվում է, ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել։ Եթե ապրանքը վնասված է հասնում ԱՄՆ պահեստ, ապա ընկերությունն այդ մասին տեղեկացնում է հաճախորդին և վերջինիս հարցումով ապրանքը վերադարձնում են խանութ։ Ընդունված է համարել, որ տարվա ընթացքում փոխադրվող բեռի 5-ից 7 տոկոսը վնասվում է. հաճախորդները պարզապես պիտի առավել ուշադիր լինեն՝ առաքանին ստանալուն պես տեղում ստուգեն ապրանքի արտաքին տեսքը։
Ընկերությունն այս պահին առաքումներ կազմակերպում է միայն ԱՄՆ-ից, բայց առաջնային նոր ուղղություններ են սահմանել Չինաստանը և Եվրամիության երկրներն ու Մեծ Բրիտանիան։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։