29/03/2022 11:20
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում լարվածությունը կվերացվի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա
Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք ակնկալում ենք, որ այս ամենը դեռ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», - ասել է նա։