29/03/2022 10:14
Չկա վճարում՝ չի լինի գազ. Ռուսաստանը սպառնացել է Եվրոպային
Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի և անվճար բնական գազ չի մատակարարի արտերկիր, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չկա վճարում՝ չի լինի գազ։ Մենք հաստատ մտադիր չենք բարեգործությամբ զբաղվել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպա», - ասել է Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական գազի դիմաց վճարումները դոլարից և եվրոյից փոխարինել ռուբլիով։