29/03/2022 21:08
ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ և ողջունում է դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը
Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգություն են առաջացնում, ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին տեղեկություններով։ Ողջունում ենք դեէսկալացիայի ուղղությամբ եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից գործադրվող ջանքերը»,-ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Ստեֆան Դյուժարրիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից ու հայտարարոթյուններից, որոնք կարող են սրել իրավիճակը, ինչպես նաև բոլոր խնդիրները «լուծել երկխոսության միջոցով»։