29/03/2022 10:52
Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցնում է Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը
Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության փոխնախագահ. ֆեդերացիան դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:
«Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը», - նշված է ֆեդերացիասյի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ռոտենբերգը փետրվարի 4-ին էր ստանձնել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը։