30/03/2022 20:23
Ռուսաստանի հետ միավորվելը Հարավային Օսեթիայի ռազմավարական նպատակն է, մենք կլինենք Ռուսաստանի կազմում․ Բիբիլով
Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ միավորվելը հանրապետության ռազմավարական նպատակն է, այդ դեպքում իրենք կլինեն պատմական հայրենիքի կազմում։
«Գտնում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ուղին, ժողովրդի ձգտումը։ Եվ այդ ուղով էլ մենք առաջ կշարժվենք։ Համապատասխան իրավաբանական քայլերը կձեռնարկենք մոտ ժամանակներս։ Հարավային Օսեթիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- Բիբիլովի խոսքերն է մեջբերել Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունը։