30/03/2022 18:10
«Շիփէքս»-ն առաքում է ծանրոցներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից՝ առաքման ժամկետի երաշխիքով
«Շիփէքս» օնլայն գնումների առաքման ծառայությունը պահեստներ ունի ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, այսինքն՝ փոխադրումներ կատարում է այդ երկու երկրից և միայն օդային փոխադրման եղանակով։ Շիփէքսի՝ Չինաստանից առաքման ծառայությունն այս պահին չի գործում։
Ընկերությունից տեղեկացնում են՝ ԱՄՆ-ի դեպքում ապրանքի՝ պահեստում գրանցման պահից սկսած գնումները միջինում 6 աշխատանքային օրում հասնում են Հայաստան, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ 1 կգ-ի փոխադրման սակագինը թե ԱՄՆ-ից, թե ՄԵծ Բրիտանիայից 6000 դրամ է։
«Շիփէքս»-ում կարելի է գրանցվել երկու տարբերակով՝ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ։ Ֆիզիկական անձինք առաքանին ստանում են «Շիփէքս»-ի սրահից, իրավաբանական անձինք իրենք են վերցնում առաքանին մաքսատնից մաքսազերծելուց հետո։
Ընկերությունն առաջարկում է նաև առաքման ծառայություն՝ Երևանում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, մարզեր առաքումը՝ 2-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Երևանում մեկ հասցե առաքումը 500 դրամ է, եթե ծանրոցները գերազանցում են 10 կգ-ը, ապա անվճար է առաքումը։ Մարզերում անկախ ծանրոցի քաշից առաքումն անվճար է։
Ծանրոցների առաքման որակի հանդեպ պարտավորություն ընկերությունը ստանձնում է պահեստում գրանցման պահից սկսած մինչև ՀՀ հասցնելը։ Ապրանքի, բրենդի օրիգինալության հարցում պատասխանատվություն չի ստանձնում, այդ դեպքում գործակցում են գնորդն ու տվյալ խանութը։ Եթե ապրանքը հասնում է պահեստ և աշխատակիցները նկատում են, որ այն վնասված է, այդ մասին տեղեկացնում են հաճախորդին։
«Շիփէքս»-ում գործում է առաքման ժամկետների երաշխիք՝ 5% բոնուս (պրեմիում ստատուսի դեպքում 10%): Պրեմիում կարգավիճակը տրվում է հաճախորդի հայտի հիման վրա, եթե հաճախորդը բավարարում է չափանիշներին՝ ինչ հաճախականությամբ է պատվիրում և ինչ քաշի ծանրոցներ։
«Լուսանկարել ներսից» ծառայությունը գործում է, երբ հաճախորդն օրինակ վստահ չէ ապրանքի որակի հարցում, տրամադրում է բեռնակրման համարը և պահեստ հասնելուն պես աշխատակիցները ստուգում են, ապրանքի մասին տեղեկացնում հաճախորդին։
«Հավելյալ փաթեթավորում» ծառայություն. երբ հաճախորդը խնդրում է ապահովության համար հավելյալ փաթեթավորել ծանրոցը։ Այս և այլ ծառայությունների դեպքում, հաճախորդից գանձվում է 1000 դրամ։ Կա նաև «Բաժանել մասերի» ծառայությունը, այս դեպքում եթե բեռը բաժանվում է մինչև 5 մասի, ապա յուրաքանչյուր մասի համար գանձվում է 1000 դրամ, 5-ից ավել մասերի դեպքում՝ 500 դրամ։ Բեռի կագնեցման դեպքում ժամանակի երաշխիք չի գործում, այսինքն՝ նախատեսվածից ուշ առաքման դեպքում բոնուս չի փոխանցվում հաճախորդին։
«Տարբեր ստացողներով գնումներ կատարելիս՝ ավելացրեք նոր ստացողներ ծառայություն». Եթե հաճախորդը չի ուզում մի քանի հաշիվ ստեղծել, ապա կարող է, ենթադրենք, եղբորը, ընկերոջը ավելացնել որպես ստացողներ։ Բոլոր ծանուցումները հասնում են գլխավոր հաշիվ, բայց ամեն ստացող ունենում է իր հասցե 2-ը. այսինքն՝ հիմնական հասցեն մնում է նույնը, բայց յուրաքանչյուր ստացողի տրվում է իդենտիֆիկացնող կոդ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։