30/03/2022 19:00
Ճամփորդական ապահովագրությունը փրկում է կյանքեր, խնայում գումար
Շատ հաճախ ճամփորդելիս անսպասելիորեն ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, օտար միջավայրում անհանգստությունը մի քանի անգամ մեծանում է՝ մարդիկ չգիտեն՝ ուր դիմել, ում վստահել։ «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է ճամփորդության ապահովագրության ծառայություն՝ աշխարհի ցանկացած կետում խնդրի դեպքում հաճախորդը զանգահարում է «Նաիրի Ինշուրանս»-ի աջակցող ընկերություն, որտեղից ուղղորդում են՝ ինչ ու ինչպես անել. կազմակերպվում է բժշկի այցելություն։
Մարմնական վնասվածք, ջրահեղձում, հանկարծակի ատամնացավ, այրվածք, սննդային թունավորում. ըստ վիճակագրության՝ ճամփորդության ընթացքում ամենից հաճախ հենց այս խնդիրներին են բախվում մարդիկ։ Այնուամենայնիվ, եթե տվյալ երկրի մուտքի վիզայի համար պարտադիր չէ ապահովագրություն ստանալը, մարդիկ նախընտրում են անտեսել հնարավոր ռիսկերը՝ գումար «խնայելու» համար։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ եթե չկա ապահովագրություն, հավանական խնդիրների դեպքում մարդիկ արտերկրում ստիպված են ֆինանսական ահռելի միջոցներ ծախսել։
«Նաիրի ինշուրանս» ընկերության «Զանգերի կենտրոնի» ղեկավար Լիանա Հախվերդյանն ասում է՝ ոլորտի մշտական ուսումնասիրությամբ, հաճախորդների հետ հետադարձ կապի փորձառությամբ, ժամանակին համընթաց պարբերաբար նոր փաթեթներ են մշակվում։
«Նաիրի ինշուրանս»-ն առաջինն էր, որ ներկայացրեց Anti Covid Travel ծրագիրը։ Ընկերությունը հոգում է արտերկրում հիվանդության հանկարծակի ի հայտ գալու դեպքում անհետաձգելի բուժօգնություն ստանալու հետ կապված ծախսերը։ Ընկերության մեկ այլ՝ TRAVEL DAILY փաթեթն առաջարկում է ծառայություն երկուսը մեկում՝ ապահովագրություն կորոնավիրուսից և զբոսաշրջային ապահովագրություն։ «TRAVEL DAILY»-ը հատուցում է՝ անհետաձգելի բժշկական ծառայության ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ի հիվանդանոցային բուժման ծախսերը,
- բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ից մահվան դեպքում,
- ծախսերը, որ իրականացվել են ապահովագրական պատահարի մասին աջակցող ընկերությանը կամ ապահովագրողին տեղեկացնելիս:
Ընկերությունը հոգացել է նաև զբոսաշրջային ամենապահանջված ուղղություններից մեկի՝ Վրաստան մեկնողների մասին։ Վրաստան մուտք գործելու համար պարտադիր չէ ճամփորդության ապահովագրությունը, բայց շատերին է հայտնի, որ այդ երկրում վճարովի են թե պետական, թե մասնավոր բուժկենտրոնների ծառայությունները, վճարել պետք է նաև շտապ օգնության համար։ «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է 7-օրյա ճամփորդական ապահովագրության համար վճարել 1500 դրամ։ Ծրագիրը հոգում է՝
- մարմնական վնասվածքների
- հանկարծակի սուր թունավորման
- ջրահեղձման
- շնչահեղձման
- սուր ատամնացավի դեպքում պատճառի վերացման
- պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը
Հաճախ ճամփորդողների համար «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է TRAVEL BOX ծառայությունը. ամեն անգամ ուղևորությունից առաջ ապահովագրության մասին հոգ տանելը ֆինանսական միջոցներ և ժամանակ է պահանջում, TRAVEL BOX-ը հաճախորդին առաջարկում է վճարել մեկ անգամ, ճամփորդել՝ ցանկալի ուղղությամբ, հարմար ժամանակահատվածում։
Ծրագիրը հոգում է՝
- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
- բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը,
- ծախսերը, որոնք իրականացվել են ապահովագրական պատահարի մասին աջակցող ընկերությանը կամ ապահովագրողին տեղեկացնելիս:
Քիչ չէ պատահում, երբ մարդիկ անսպասելի հարցերի պատճառով ստիպված են լինում երկար սպասված ուղևորությունը չեղարկել կամ հետաձգել։ Եթե չեղարկելու կամ հետաձգելու, ընդհատելու պատճառները հարգելի են, ապա «ՈՒղևորության ընդհատումից ապահովագրություն» փաթեթը փոխհատուցում է ուղևորության չեղարկման, ժամկետի փոփոխման, ուղևորության ընդհատման պատճառով առաջացած ծախսերը։
Զանգերի կենտրոնի ղեկավար Լիանա Հախվերդյանը հիշեցնում է նաև պայմանագրի դադարեցման կարգը՝ երբ տվյալ երկրի մուտքի վիզա չի տրամադրվում հաճախորդին, այսինքն՝ այլևս կարիք չկա օգտվելու ապահովագրությունից, ընկերությունը վերադարձնում է ապահովագրավճարի 60 տոկոսը։
Ընկերության զանգերի ղեկավարը հաջողություն է համարում այն, որ թեև կան երկրներ, որտեղ ճամփորդական ապահովագրությունը պարտադիր չէ, այնուամենայնիվ մարդիկ գիտակցաբար օգտվում են իրենց առաջարկած ծառայություններից՝ նախապես հոգալով լիարժեք ուղևորություն ունենալու կարիքները։ Լիանա Հախվերդյանը հիշում է վերջին դեպքերից մեկը, երբ հաճախորդը Եգիպտոսում վնասել է ոտքը, «Նաիրի ինշուրանս»-ի աջակցող ընկերության ծառայությունն ապահովել է արտահիվանդանոցային բուժօգնությունը՝ ներառյալ գործիքային հետազոտությունները և անհրաժեշտ դեղորայքը, արդյունքում՝ մարդը ստիպված չի եղել չնախատեսված ծախսի մասին հոգալ։
«Նաիրի Ինշուրանսը» չի մոռացել հոգ տանել նաև ՀՀ այցելող զբոսաշրջիկների ապահովության մասին։ «ՀՀ այցելողների աջակցության ապահովագրության ծրագիր»-ը նախատեսում է հատուցում ՀՀ և ԼՂՀ այցելության ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը: Ծրագիրը հոգում է՝
- անհետաձգելի բժշկական ծառայության ծախսերը,
- ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը,
-
ծախսեր, որոնք իրականացվել են ապահովագրական պատահարի մասին աջակցող ընկերությանը կամ ապահովագրողին տեղեկացնելիս:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։