30/03/2022 09:43
«Հրապարակ». Ազգային հերոսի կոչում են շնորհել մի մարդու, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, և նախարարին հրավիրելու են հարցաքննության։
Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, և նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։
Այսինքն, մենք պարտվել ենք նրա և նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլև պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»։