31/03/2022 17:35
Կրեմլից հայտնել են, որ գազի դիմաց ռուբլով վճարման սխեման կներկայացվի մոտակա ժամանակներում
Ռուսական գազի ռուբլով վճարման սխեման պատրաստ է, այն շատ շուտով կներկայացվի հանրությանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իսկապես այդպես է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են գազի դիմաց ռուբլով վճարելու սխեման։
Ավելի վաղ պետության ղեկավարը հանձնարարել էր համապատասխան փոփոխությունները պատրաստել մինչև մարտի 31-ը։