31/03/2022 11:36
Պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսին ներկայացվել են ռուսական Т-72 և Т-90С տանկերը
Երևանում բացված «ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են ռուսական Т-72 և Т-90С տանկերը, ինչպես նաև տանկերի կրակային աջակցության համար նախատեսված զրահամեքենաներ, այս մասին նշված է «Уралвагонзавод»-ի պաշտոնական կայքէջում։
Т-72 տանկ կա մոտ 50 երկրի սպառազինությունում, տանկի արդիականացման հնարավորություններն անսպառ են։
«Уралвагонзавод»-ը «ԱրմՀայԹեք-2022»-ում ներկայացրել է նաև աշխարհում համանմանը չունեցող տանկերի կրակային աջակցության զրահամեքենաներ․ դրանք կարող են կիրառվել ցանկացած տեսակի հակամարտության ժամանակ և ունակ են մեծ արյունավետությամբ ոչնչացնել հակատանկային միջոցներն ու հակառակորդի կենդանի ուժը։
Մարտունակությամբ կրակային աջակցության մեկ զրահամեքենան համազոր է և կարող է փոխարինել հետևակի մարտական երկու մեքենայի և մոտոհրաձգային մեկ դասակի։