31/03/2022 15:04
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը․ Զբիգնև Ռաու
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն՝ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև ներդնել բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու ուղղությամբ», - ասել է Ռաուն։
ԵԱՀԿ գործող նախագահը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ նաև ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ բնագավառում», - ասել է նա։