31/03/2022 17:44
«Ադրբեջանը լիովին պահպանում է եռակողմ հայտարարության դրույթները»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանին պաշտպանելու նպատակով, կրկին խեղաթոյուրել է իրականությունը և հանդես եկել հայտարարությամբ, որում պնդել է, թե Ադրբեջանը «պաշտպանվում» է հայկական կողմից, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն «ամբողջությամբ պահպանում» է։
«Ադրբեջանը լիովին պահպանում է եռակողմ համաձայնագրի դրույթները։ Հետևաբար, խախտումներ Ադրբեջանի կողմից չկան։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, դրան հաջորդել է պաշտպանվելու նպատակով պատասխանը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել CNN Turk-ը։
Թուրքիայի նախագահը հայտարարությունը հնչեցրել է ինքնաթիռում՝ Ուզբեկստանից վերադառնալիս, լրագրողների հետ զրույցի ժամանակ։