31/03/2022 17:52
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները՝ շեշտադրելով գործնական քայլերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։