31/03/2022 14:56
Հուսով եմ՝ հանդիպումն արդյունավետ կլինի․ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի՝ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։
«ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», - Ալիևի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
Հայտարարությունը Իլհամ Ալիևը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։