01/04/2022 11:36
ՀՀ բանկերում դոլարի գինն ընկել է, ռուբլունը՝ բարձրացել
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 476 դրամ է, վաճառքինը՝ 486 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 489 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 4.72 դրամ է, վաճառքինը՝ 6։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.82 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 522 դրամով, վաճառվում՝ 538 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 548 դրամ է։