01/04/2022 09:40
«Հրապարակ». Փաշինյանը պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձև կա՝ հանձնվել Ադրբեջանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որևէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար: Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արևմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։
ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձև կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, և ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»։