01/04/2022 15:47
Էրդողանը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հաջող բանակցային գործընթաց կանցնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հաջող բանակցային գործընթաց կանցնի, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք բացասական գործընթացները վերածել դրական ուղղությամբ»,- ասել է Էրդողանը`մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև Ստամբուլում բանակցություններ վարելու գաղափարը։