01/04/2022 19:26
Գազի դիմաց ռուբլով վճարելու առաջարկն արդար է և ընդունելի․ Լավրով
Գազի դիմաց ռուբլով վճարելու առաջարկը, որը Ռուսաստանն արել է Արևմուտքին, արդար է․ այդ սխեման և ներկայացված պայմաններն ընդունելի են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ճեպազրույցի ժամանակ։
«Եվրոպա գազի մատակարարումների առնչությամբ ՌԴ նախագահի ստորագրած հրամանի պայմանները, որքան ես հասկանում եմ, ընդունելի են արևմտյան երկրների համար։ Այսինքն, այն սխեման, որն առաջարկվել է, արդար է, այն հնարավորություն կտա վճարումներն ստանալ ռուբլով»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը մանրամասնել է․ «Բանն այն է, որ Արևմուտքը մեզ վճարում է արտարժույթով, իսկ հետո սառեցնում է մեր հաշիվները»։