01/04/2022 11:17
Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում:
Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Առողջություն ենք մաղթում Վատոյին», - ասված է ՀՖՖ հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը վնասվածք էր ստացել Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում։
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: