01/04/2022 13:31
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին. Զբիգնև Ռաու (Տեսանյութ)
Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։
«ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Իրական երկխոսությունը չափազանց կարևոր է վստահության և դեէսկալացիայի առաջխաղացման համար։ Մենք վճռական ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին` բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում՝ առկա բոլոր խնդիրների համափարփակ լուծմանը հասնելու համար», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Զբիգնև Ռաուն հայտարարեց, թե ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և անվտանգության երեք հարթություններում նոր ծրագրեր մշակել։