01/04/2022 10:47
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
Ապրիլի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2063 թեստավորում, առողջացել՝ 55 քաղաքացի, մահացել՝ 3 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2216 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1677. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում։