01/04/2022 20:19
«Վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր խնդիրների դիվանագիտական լուծմանը»․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը ողջունում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության թվիթերյան գրառման մեջ:
«Ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում ենք մեր աջակցությունը առկա բոլոր խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ: