02/04/2022 09:42
«Հրապարակ». Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» ավելի ծանր են լինելու. Որոշել են կանխել դա
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիև-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու: Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, և պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաև Ռուսաստանի համար:
Ի դեպ, Փաշինյանի ռուսաստանյան այցերին մշտապես նախորդել է այց որևէ եվրոպական երկիր` Լիտվա, Բելգիա, Ֆրանսիա: Ապա հաջորդել է սահմանային էսկալացիա` Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին` ձեռք քաշելով մեր սահմանները պաշտպանելու պարտականությունից: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Բրյուսելում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, և դրա արդյունքում Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» այս անգամ ավելի ծանր են լինելու, ուստի որոշել են կանխել դա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում