02/04/2022 14:55
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը․ հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտգործնախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը կոչ է արել հիշել ու արժևորել հայ ժողովրդի հաղթանակները․
«Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։
«Արցախի պահպանողական կուսակցության անդամներն» այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։
Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։
Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։
Աստված պահապան մեր Հայրենիքին, Ժողովրդին, Պետությանը և Արցախի Պահպանողական կուսակցությանը»։