02/04/2022 18:27
Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի․ Բայրամով
«Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով բարձր մակարդակով լուրջ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը միշտ է բանակցությունների համար բաց քաղաքականություն վարել։ Գտնում ենք, որ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումը հերթական հնարավորությունն է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ օրեր անց Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման առնչությամբ։
«Ադրբեջանական կողմը բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Չեմ ուզում կանխակալ հայտարարություններ անել, բայց կարծում եմ՝ մոտ օրերս կտեսնենք՝ որքանով լուրջ է Հայաստանը վերաբերվում այդ (հարաբերությունների կարգավորման-խմբ․) հարցին, ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել՝ առաջ շարժվելու համար։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»,- Բայրամովի խոսքերն է մեջբերել ԱՊԱ գործակալությունը։