02/04/2022 15:22
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթն էներգետիկայի ոլորտին չի վերաբերելու
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է պատրաստում, բայց դրանք չեն վերաբերելու էներգետիկ ոլորտին, այնուհանդերձ, պետք է լինեն այնպիսին, որ դրանք շրջանցելը չափազանց բարդ լինի, հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա, բայց հստակեցնեմ, որ դրանք, այս պահի դրությամբ, էներգետիկային չեն վերաբերելու։ Առաջին հերթին մենք աշխատում ենք այնպես անել, որ սահմանափակենք նոր պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները»,- Ջենտիլոնիի խոսքերն է մեջբերել ANSA գործակալությունը։