02/04/2022 18:41
Լոնդոնում զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման․ պահանջում են կառավարության հրաժարականը
National Assembly շարժման ակտիվիստները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և 20 այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում ու Մանչեսթերում, զանգվածային ցույցեր են կազմակերպել՝ ընդդեմ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ թանկացման, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Լոնդոնում ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վաչապետ Բորիս Ջոնսոնի և ամբողջ կառավարության հրաժարականը։
Մեծ Բրիտանիայում ապրիլի 1-ից գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են 54 տոկոսով։ Որոշումն ընդունվել է փետրվարին, բայց ուժի մեջ է մտել երեկվանից։