02/04/2022 11:11
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք
Ապրիլի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք: Կատարվել է 2145 թեստավորում, առողջացել՝ 38 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 522 դեպք, որոնցից 410 080-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 979 431 թեստավորում։