05/04/2022 15:05
Ինչպես ձեռք բերել Michael Kors, Hamilton, Tissot, Kilian և մի շարք այլ ապրանքանիշներ ցածր գներով
Նախորդ հոդվածներում ձեզ ներկայացրինք առցանց գնումներ կատարելու մի քանի կարևոր անվտանգության կանոնների, ինչպես նաև առցանց խանութներում ու հարթակներում գրանցվելու և գնում կատարելու քայլերի հերթականությոնը։
Գաղտնիք չէ, որ լավագույն գին-որակ հարաբերակցությամբ որևէ իր ձեռք բերելու հիմնական գրավականը այն ճիշտ հարթակում փնտրելն է։ Օրինակ, հագուստի փնտրտուքի ընթացքում հաճախ գին-որակ համադրության արդյունքում ձեր ընտրությունը կանգ կառնի nordstrom.com, farfetch.com, 6pm.com կամ amazon.com կայքերի վրա, կոսմետիկ միջոցներ փնտրելիս լավագույն տարբերակներից է sephora.com, nordstrom.com, ipsy.com կամ amazon.com հարթակները։ Առցանց խանութներից կամ մարկետփլեյսներից լավագույներից մեկը կարելի է համարել jomashop.com կայքը, որտեղ դուք կարող եք գտնել թանկարժեք պայուսակներ, ժամացույցներ, զարդեր, ակնոցներ և գրիչներ։ Այս հարթակը, թերևս, կլինի ամենասիրելին հատկապես այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են լյուքս դասի ապրանքանիշերը՝ Gucci, Hamilton, Moncler, Montblanc, Edox, ինչպես նաև ավելի մատչելիները, ինչպիսիք են՝ Certina, Fossil, Skagen, Michael Kors, Armani Exchange, Tissot, Tommy Hilfiger և այլն։
Հատկանշական է, որ բացի աքսեսուարներից այստեղ կարող եք գտնել կոսմետիկ միջոցների և օծանելիքների մեծ տեսականի, որոնցից են Kilian, Channel, Giorgio Armani, Tom Ford, Montale, Valentino։ Այս հաթակը առանձնանում է շատերից այն հանգամանքով, որ շատ հաճախ առաջարկում է գներ, որոնք ցածր են նույնիսկ պաշտոնական կայքում առաջարկվող գնից։ Օրինակ Tissot և Michael Kors ապրանքանիշերի ժամացույցները, ինչպես նաև Michael Kors ապրանքանիշի պայուսակները կարող եք ձեռք բերել սկսած $90-ից (մոտավորապես 44000 դրամի շրջանակներում)։
Kilian ապրանքանիշի օծանելիքների refil-ը (լցնելու հեղուկը) սկսվում է $130-ից (մոտավորապես 64000 դրամ), Montale-ի օծանելիքները սկսած $50 (մոտավորապես 25000 դրամ, 100ml-ի համար)։
Այս հարթակում արժե գնումներ կատարել հատկապես տոն օրերին, օրինակ կանանց տոներին (Women’s day), մայրության օրը (Mother’s day), հայրության օրը (Father’s day), նախագահի օրը (President’s day), ինչպես նաև միջսեզոնային զեղչերին։
Այդ օրերին գնիջեցումները շատ ավելին են սովորականից և կարող եք գտնել ապրանքներ նույնիսկ մինչև 75% զեղչով։
Գնային համեմատություն կատարելուց հետո, ձեզ մոտ, ինչպես և շատերի, կարող է կասկած առաջանալ, թե ներկայացված ապրանքները կեղծ են, ինչը սակայն այդպես չէ։
Ապրանքների ցածր գները կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով։ Դրանցից մեկը այն է, որ այս հարթակում առաջարկվող ապրանքները ձեռք են բերվում ոչ թե խանութներից, այլ պաշտոնական ներկայացուցչից և առաջին ձեռքից։
Մյուս պատճառը կարող է լինել այն, որ շատ հաճախ ապրանքները, որոնց վրա գործում են մեծ զեղչեր, նախորդ տեսականուց են, այդ պատճառով էլ գնային առումով հիմնականում ավելի մատչելի են տվյալ ապրանքանիշի կողմից ներկայացվող այլ ապրանքներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։