05/04/2022 19:11
Հայաստանը աճուրդով հանել են վաճառքի. Ադրբեջանը շարունակում է լկտիանալ. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Սյունեցին ու արցախցին այսօր մենակ է, իսկ Ադրբեջանը շարունակում է լկտիանալ, Ազատության հրապարակում «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանության առաջ քաշած «խաղաղության դարաշրջանը» կեղծ օրակարգ է:
«Ադրբեջանը, Թուրքիայի ձեռքը բռնած, հայ-ադրբեջանական պայմանագրի խաղաղության հիմքում պարտադրում է, որ իրենց առաջադրած հինգ կետը լինի դրա հիմքում, հինգ կետ, որը միայն Ադրբեջանի շահերից է բխում», - ասաց նա:
Վահե Հակոբյանը նշեց, թե Հայաստանը աճուրդով հանել են վաճառքի: