05/04/2022 17:28
Ռուսական ռուբլին դիմակայեց պատժամիջոցներին․ Բորել
Ռուբլին լավ դիմակայունություն ցուցաբերեց Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Cope ռադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Ռուբլին ուժեղ դիմակայություն ցուցաբերեց։ Պուտինն այժմ պնդում է, որ գազի դիմաց ռուբլով վճարենք՝ արտարժույթը պահպանելու համար։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն անդրադարձել է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը։
«Պատրաստվում ենք հաստատել պատժամիջոցների նոր փաթեթը, բայց դեռ քննարկում ենք՝ ինչպես վարվել էներգետիկայի ոլորտի հետ»,- ասել է նա։
Ժոզեպ Բորելը բացառել է, որ Արևմուտքը միաձայն ընդունի ռուսական գազի ներկրումն ամբողջությամբ արգելող որոշում, քանի որ, օրինակ, Հունգարիան, դեմ է դրան։