05/04/2022 09:46
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել և վնասվածքներ է ստացել։ Նրան չեն հոսպիտալացրել, բայց տանը սիստեմաներ է ստանում։ Հենց այս վնասվածքներն են պատճառը, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց, բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ բուժումը կտևի մոտ 10 օր։
Առողջական խնդիրներով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի այսօրվա հանրահավաքին, չնայած իր թիմում հստակ ոչինչ չեն ասում՝ կարծելով, թե երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն և նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։
Հանրապետական կուսակցությունից մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին»։