05/04/2022 11:09
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Ապրիլի 5-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Կատարվել է 2733 թեստավորում, առողջացել՝ 105 քաղաքացի, մահացել է 2 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք, որոնցից 410 229-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Մեկ օրում, ընդհանուր, գրանցվել է 3 մահվան դեպք:
Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում։