05/04/2022 21:20
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստին և ընթացիկ առաջատարն է
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին և 8 միավորով ընթացիկ առաջատարն է։
Նրան շրջանցելու հնարավորություն ունի միայն գերմանացի Մատիաս Բլյուբաումը, որը 10-րդ տուրում այժմ մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ։ Բլյուբաումը նախավերջին տուրից առաջ 7,5 միավորով միանձնյա առաջատարն էր։