06/04/2022 13:24
Գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած. Կարեն Ճշմարիտյան (Տեսանյութ)
Ռիսկերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար, գալիս են ոչ այնքան աշխարհում կատարվող իրադարձություններից, որքան՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակից, «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկմանը հայտարարեց էկոնոմիակայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Հայաստանի համար առաջին տեղում է անվտանգային ռիսկը։ Թուրքական աշխարհի համար երկրորդ ճակատ բացելու՝ Ռուսաստանի գայթակղությունն այսօր շատ արդիական է, իսկ դա արդեն զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում մեզ» , - ասաց Ճշմարիտյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում գնալ և ասել, թե եկեք խաղաղության դարաշրջան սկսենք, անհասկանալի է։