06/04/2022 22:46
Ալիևը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից առաջ, ԵԽ նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ կանցնի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, <...> հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը «կենտրոնացած կլինի արդյունքի վրա»։
«Հիշատակելով այդ ձևաչափում նախորդ բանակցոթյունները, որոնք կայացել են Բրյուսելում՝ անցյալ տարվա դեկտեմբերին, Իլհամ Ալիևը կարևորել է այդ ժամանակ ձևավորված խաղաղության օրակարգը»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այս պահին Բրյուսելում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահն առանձնազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։