06/04/2022 20:40
Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի շարունակվել է Արտաշատ քաղաքում
Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։
Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։
Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում։