06/04/2022 22:14
Գաբրիել Սարգսյանը նվաճեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոնի կոչումը
Սլովենիայում կայացած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Սարգսյանը 8,5 միավորով առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլուեբաումի հետ, որը հաղթող ճանաչվեց լրացուցիչ ցուցանիշով։
Մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ-ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Հիշեցնենք՝ նախօրեին, առաջնության նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը պարտության էր մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին և 8 միավորով առաջնության ընթացիկ առաջատարն էր դարձել։