06/04/2022 17:28
Լավրովն ու Միրզոյանը բանակցելու են Մոսկվայում
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինս աշխատանքային այցով ժամանելու է ՌԴ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կգտնվի ՝ աշխատանքային այցով»,- ասել է Զախարովան։