06/04/2022 19:20
«Հայրենիք» կուսակցությունը հանրային երկխոսություն է ծավալել քաղաքացիների հետ․ քննարկվում են հուզող բոլոր խնդիրները (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցությունը համապետական և ներքին խնդիրները քննարկելու նպատակով լայնամասշտաբ գործընթաց է սկսել․ քաղաքացիների հետ երկխոսություն է ծավալում հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում։
Այս անգամ կանգառը Արմավիր համայնքում է։
Անվտանգային, ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր են մտահոգում հանրությանը, դրանց ուծման բանալին է փորձում գտնել կուսակցությունը՝ լսելով քաղաքացու ձայնը։
«Հայրենիք» կուսակցության օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, քաղաքացիների հետ զրույցում ասում են կուսակցության անդամները։
Քաղաքացիների հետ քննարկվում են երկրում առկա խնդիրները լուծելու տարբերակները՝ համակերպվելու և նոր կորուստներ ունենալու փոխարեն՝ պայքար, հասարակության զարթոնք, իշխանափոխություն, ազգային իրական արժեհամակարգի ձևավորում։